▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը հայտնել է, որ 54-ամյա տղամարդը իր 12-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն է ունեցել

Հայաստանի քննչական կոմիտեի մարզերի մեկի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նշված մարզի բնակիչ, Արմինե Հ.-ի հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս իր բնակության վայրի ոստիկանության տարածքային բաժին հայտնել է, որ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում՝ իրենց համայնքի քանդված տներից մեկի մոտ, իրենց համայնքի բնակիչ, 54-ամյա Վարդան Մ.-ն, բռնի ուժով իջեցրել է իր 12-ամյա տղայի տաբատը և երեխայի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել:

Մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տականքը իր սև գործը անելուց հետո երեխային սպառնացել է, որ ոչ մեկին ոչինչ չասի, հակառակ դեպքում կմորթի:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալ Վարդան Մ-ին, ով բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է քննչական բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին