Բանակի օրվա առիթով լրագրողի հարցին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պիտի դասեր քաղենք և կարողանանք վիճակ ու ոգի փոխել, որ այս օրը վերականգնվի՝ որպես համապետական, համազգային տոն, որ ոչ թե բաժանի մեկը մյուսից՝ ինչպես երեկ արեցին, այլ համախմբի, միացնի: «Մենք պարտավոր ենք բերել այդ օրը»:
«Այս իշխանության՝ իր վերջին ամիսներն ապրող, ապօրինի, անվավեր, առ ոչինչ իշխանության հիմնական աշխատաոճը ուրիշներին մեղադրելն է: Դա ցույց է տալիս իրենց դատարկությունը, սնանկությունը, և մենք չենք կարող ունենալ սնանկության մեջ խրված մի հանրապետություն, մենք պիտի դուրս գանք այդ փոսից, որ իրենք բերել են»,-նշել է պարոն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ այս ընտրությունները վճռորոշ դեր են խաղալու, քանի որ Հայաստանի ինքնության, լինել-չլինելու հարցը դրված է զոհասեղանին:
Առաջիկա ընտրությունների, «Ժառանգության» մասնակցության ու թեկնածուի և այլ մանրամասներ դիտեք այս հղումով։
Դիտեք նաև՝



