▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը կտրել է ինքնասպան լինող որդու պարանոցին գցված լարը

Այսօր գիշերը 28-ամյա մի երիտասարդ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նյուզ.am -ին հայտնի է դարձել, որ երիտասարդը, ով Էրեբունի համայնքի Դմիտրով փողոցի բնակիչ է, գիշերը իրենց տան խորդանոցում փորձել է ինքնասպանություն գործել:  Նա հոսանքալարը գցել է պարանոցին ու կախվել, մայրը նկատելով որդուն կախված վիճակում` վրա է հասել ու կտրել լարը և նրան արագ տեղափոխել հիվանդանոց: Թեև մորը հաջողվել է կանխել ինքնասպանությունը, սակայն որդու վիճակն այս պահին ծանր է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին