▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ էկրան է բարձրանում սկանդալային «Ռոմանտիկները»

Այսօր`ապրիլի 25-ին,  կկայանա Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Արդեն այսօրվանից երևանցիները հնարավորություն կունենան դիտել սկանդալային բնորոշում ստացած ֆիլմը մայրաքաղալի բոլոր կինոթատրոններում։

Ինչպես նշում են հեղինակները՝ ֆիլմը սուր ու համարձակ է ոչ թե տեսարաններով այլ բարձրացված հարցերով ու մոտեցմամբ։ Ըստ հեղինակները՝ այս տեսակ իրատեսական ոճով հայկակն ֆիլմ դեռ չի նկարահանվել, որտեղ պատկերված կլինի հայ երիտասարդը, իր բոլոր կողմերով՝ երազանքներով, բարդույթներով ու աշխարհընկալմամբ։

Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» կինոարտադրության կողմից, Հայսատանի Ազգային կինոկենտրոնի, Արևելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԷ-ի ու այլ կինոկազմակերպությունների աջակցությամբ։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարի, Գոթեբորգի հեղինակավոր կինոփառատոնում։ Գլխավոր դերերը մարմնավորել են՝ Նարեկ Ներսիսյանը, Նարեկ Քթոյանը և այլք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին