Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՈԻՐԱԽԱՑԵԼ Է, ՄԵԾ ՓՈՂԵՐ ԾԱԽՍԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: 80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»:
Հայրենիքի տարածքները մաս-մաս հանձնեցիք դարավոր թշնամուն, հիմա մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունե՞ք։ Պարզապես, բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունով ՀՀ պետական բյուջեից մեծ փողեր ծախսելու հնարավորություն կա, ուրախացել ես; Արայիկ Հարությունյան, բռնցքամարտի հետ ի՞նչ կապ ունես, որ այդ բառը մեծատառով ես գրում։ Մեծ փողերի համ ես առե՞լ»։


