▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեհրիբան Ալիևայի և Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրային պատմությունը` կրկին ուշադրության կենտրոնում

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հայտնվեց հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է` զբաղեցնի ամուսնու աթոռը:

 

Հիշեցնենք, որ «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ալիրզաևը «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում, հավանաբար, չի դնի իր թեկնածությունը: Սակայն սա չի նշանակում, որ երկրում մեկ ընտանիքի շրջանակում իշխանության ժառանգումը կխաթարվի: Այն դեպքում, եթե Իլհամ Ալիևը որոշի չմասնակցել ընտրություններին, երկրի ղեկավարի պաշտոնին կհավակնի նրա կինը` Մեհրիբան Ալիևան:

Իտալական Il Foglio թերթը, հղում անելով գերմանացի դիվանագետներին, գրել է, որ Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, հաճախ է Գերմանիայում թաքուն հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին գրում է slaq.am-ը:

Այս սկանդալային հրապարակման թարգմանությունը տեղադրված է «ԻնֆոՖորում» ինտերնետ-կայքում: «Լուրեր են շրջանառվում, որ Ալիևան իր այցելությունների ժամանակ բացառապես ոչ ֆորմալ հանդիպումներ է ունենում շատ ազդեցիկ մարդու՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Գեղեցկուհի Մեհրիբանի և բեղավոր Լուկաշենկոյի ռոմանտիկ կապը Բեռլինում բոլորի համար հայտնի «գաղտնիք» է»,- գրում է թերթը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին