▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ էլ` հոպ, COAF-ը լծվում ա ****ի քարոզին»

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. 

Մի ամիս առաջ Դեբետում՝ Children of Armenia Fund (COAF)-ում էինք։ Շրջայց էլ արեցինք։ Հրաշալի էր։ Տարածքը ընտիր, մեթոդները լավ էր, տեխնիկան թույն, վերաբերմունքը ջերմ։

Հիացած գալիս ես, բոլորին պատմում, խորհուրդ տալիս անպայման գնան։

Մեկ էլ հոպ, Քոաֆը լծվում ա դավաճանի քարոզին։

Նախ իրանց տոնական համերգին ա կանչում դավաճանին, հիմա էլ Արցախի իրանց ծրագրի համակարգողը, որը նաև Արցախի հանձնման օժանդակ Հայկ Խանումյանի կինն ա, էն որ գնացել էր Բերձոր ու Աղավնոյի էթնիկ զտումն իրականացնելու ու մարդկանց սպառնացել, որ տունը չվառեն, թե չէ կդատեն, կպել ա դավաճանների քարոզին, Արցախը հանձնելու նիկոլական պրոյեկտը գցելով Արցախի Ազգային ժողովի արժանավոր պատգամավորի վրա։

Դեկտեմբերի 12-ից 9 ամիս հայ 30 հազար երեխա պատանդառված էր, սովի մատնված, ու COAF-ից մի քաղաքական խոսք չի հնչել, որ սա հետևանք է, որ նիկոլը դավաճանել է Հայաստանին ու Արցախին, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Շուշիի հայկական լինելը կասկածի տակ դրել։

Չեք, ասել, չեք ասել, հասկանում ենք, կառույց եք ստեղծում, չեք ուզում կոնֆլիկտներ։

Բայց հիմա լծվել են դավաճանների խաբեբաական քարոզչությանը։

Անընդհատ ասում ես, համախմբվենք, համախմբվենք, բայց ոնց է սենց համախմբվես, որ ամեն արանքից սուտասան դավաճան ա դուրս գալիս, 5 տարվա Արցախի հանձնումը թողած՝ էշ-էշ դուրս ա տալիս։

Հենց մի բանով հիանում ես, պարզվում ա ընդամենը դավաճանների ձեռի գործիք ա՝ բարի ժպիտներով շաղախված։

Դե չենք համախմբվելու կործանվում ենք, կործանվենք, ինչ ասեմ, մինչև հայի ինքնությունը մարդու ինքնություն ունենք, որ սենց կեղծիքն ու սրիկայություն տանել չի կարողանում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին