2014 թվականի մարտի 24-ին Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն:
Եթե հետևենք վիճակագրությանը, արշավի լայնածավալ տարածման ընթացքում հայերեն վիքիպեդիան զգալիորեն առաջադիմել է: Սա կարևոր ազդակ դարձավ վիքիպեդիայի զարգացման գործում: Արշավի զարգացման շրջանակներում ամսական ակտիվ մասնակիցների թիվը 70-ից հասավ մինչև 550-ի: 2005-2013 թվականներին հայերեն վիքիպեդիան ուներ 70-80000 հոդված.մեկ հայ, մեկ հոդված արշավից հետո այդ թիվը հասավ 140 000-ից ավելիի, և շարունակում է աճել աննախադեպ տեմպերով:
Մեկ հայ, մեկ հոդվածն այնքան արագ զարգացրեց հայերեն վիքիպեդիան, որ արշավին անդրադարձան համաշխարհային այնպիսի հայտնի լրատվական միջոցներ, ինչպիսիք են BBC-ն , The Guardian-ը , News Week-ը:
Արշավի ընթացքում կազմակերպվել և կազմակերպվելու են վիքի հանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքի մշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում:
Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։
Այս ընթացքում արշավին են միացել բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ։ Նկարահանվել է երկու հոլովակ հայտնիմ արդկանց մասնակցությամբ։