▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

«Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ ստուգումից հետո վերադառնում են ծառայության»,- այսօր՝ կառավարության արտահերթ նիստում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արսեն Թորոսյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, և նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ ևս մեկ շաբաթ: Նրանք որևէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են և եթե բացասական է լինում թեստը, դուրս ենք գրում, գնում են տուն»,- ասաց Թորոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին