▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մելանյա Թրամփը փորձել է ընդհատել Պուտին-Թրամփ հանդիպումը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝Մելանյան փորձել է ընդհատել Համբուրգում G-20 շրջանակներում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը,որը բավական երկար է տևել նախատեսվածից...

Թիլերսոնը հայտնել է,որ սկզբից ինքն է նախագահին մի քանի անգամ զգուշացրել,որ հանդիպումը երկարել է և շատ մարդիկ են սպասում դրա ավարտին՝հանդիպման սենյակի դուռը բացել փակելով...Սակայն դա չի օգնել և որոշում է կայացվել հանդիպումն ընդհատելու համար սենյակ ուղարկել «ծանր հրետանում»՝Մելանյային...Սակայն դա էլ չի օգնել...Թիլերսոնը դժգոհել է,որ նույնիսկ Մելանյայի գործին խառնվելուց հետո հանդիպումը երկարել է ևս մեկ ժամով...ԱՄՆ պետքարտուղարը հումորով ասել է.«Նա չկարողացած կատարել իր վրա դրված պարտականությունը...»

Հուսանք ,որ այս սպասված և նախատեսվածից ավել տևած հանդիպումը,որը նույնիսկ չի կարողացել ընդհատել գեղեցկուհի Մելանյան շուտով կտա իր արդյունքները և միջազգային հարաբերություններում լարվածությունը մի փոքր կթուլանա...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին