▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք արագ քայլերով գնում ենք դեպի դիկտատուրա»․ Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով այսօր Ֆիզգորոդոկում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունները թող հա հայտարարեն բարեփոխված ոստիկանության մասին, դառը իրականությունը սա ա։
Իսկ դուք, սիրելի՛ ժողովուրդ, շարունակեք հավատալ, որ «պողպատե մանդատ» եք տվել հանցավոր ռեժիմի դեմ պայքարելու համար, փոխարենը ստացեք հին, փորձված, բոլորիդ կողմից 2018-ին մերժված մեթոդներով բռնություն ձեր կողքը ապրող համաքաղաքացիների նկատմամբ։
Պնդում եմ, մենք արագ քայլերով գնում ենք դեպի դիկտատուրա, ու սա ոչ մի կապ չունի «օրենքի և իրավունքի» դիկտատուրայի հետ»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին