▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք արել ենք սիրով, պետք չէ փչացնել. Ալեն Սիմոնյանը հանդուրժողականության կոչ է անում

 

 

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մարդկանց կոչ է անում հանդուրժողական լինել:

«Շատ անհանգստացնող մի երևույթ կա: Վերջերս շատ են այդ մասին խոսում: Խոսքը գնում է այն մասին, որ շատ մարդկանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ և բացասական վերաբերմունք կա, մասնավորապես`քաղաքական գործիչների, հայտնի մարդկանց նկատմամբ: Ես ուզում եմ ձեզ մի խնդրանքով, մի պահանջով դիմել, հարգելի ընկերներ: Մենք սա չենք արել, որ նմանվենք իրենց, մենք անհանդուրժողականություն, ատելություն, ցավ տարածող մարդիկ չենք ու չենք եղել: Մենք սա արել ենք սիրով, ժպիտով և պետք չէ այդ ամենը փչացնել, ես ձեզ խնդրում եմ: Հանդուրժող եղեք բոլորի նկատմամբ:` լինի Շարմազանովը, Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը: Նրանք կամ հակառակ կարծիք են ունեցել, կամ իրենց սխալ են պահել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին