Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էն որ ասում եմ. «էս ամեն ինչը գրքերում կա», խնդրեմ, ևս մի օրինակ. «The biggest success of the neoliberal project has been a doubling down of the self-blame ... Self-[1]blame demobilizes people, and it is a strategy»։
Թարգմանեմ. «Նեոլիբերալ պրոյեկտի ամենամեծ հաջողությունը ինքնախարազանման ուժգնացումն է [կրկնապատկումը] ... Ինքնախարազանումը մարդկանց դեմոբիլիզացնելու ռազմավարություն է»։
Ամենօրյա ռեժիմով «մենք ազգ չենք», «մենք արժանի չենք», «մենք բոլորս ենք մեղավոր» և քայքայիչ այս ուղերձների հարյուրավոր այլ տարբերակներ հենց այնպես չեն հայտնվում հանրային խոսույթում, դա ռազմավարական հաղորդակցման՝ զանգվածային պրոպագանդայի, արդյունք է, որի նպատակը դիմադրությունից մեզ հետ պահելն է»


