▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք կարող և իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանմանը. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական ու «Հայրենիք» կուսակցություններն այսօր հայտարարեցին «Պատիվ ունեմ» դաշինքը կազմելու մասին: ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց դաշինքի նպատակները, այն է՝ առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետական կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը:

/filemanager/uploads/Serj_Sargsyan.jpg

«Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին: Աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեզ անմիջականորեն սպառնացող վտանգը և ՀՀ գործող իշխանությունների վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ կկարողանանք կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռելսերի վրա: Դա հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որ պետությունը տանում են դեպի վերջնական կործանում»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց՝ մեր ժողովրդի մի զգալի հատվածն այսօր Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշությամբ, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, մի մասն էլ իրականության զգացումը կորցրած կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով. սրան հասցրին ապաշնորհ իշխանությունները

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին