«Մենք չենք կարող քննարկել, ընդհանրապես չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը: Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել: Եվ որևէ զուգահեռ կամ ընդհանրություններ գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ, միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն է»,- այսօր Կառավարության անդամների երդմանարարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե Մինսկի խմբի համանախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն՝ վերսկելու բանակցությունները, Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցը գտնվում է արտգործանախարարների քննարկման օրակարգում:
Մենք պարոն Ալիևի հետ նույնիսկ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են այդ թեմայով աշխատում, իրենք համանախագահների հետ միասին մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվել»:
Կարդացեք նաև՝ Սահմանին նորից լարվածություն կլինի, եթե պարզվի, որ Փաշինյանը Լևոնի «մարդը» չէ. Քաղաքագետ