▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին նորից լարվածություն կլինի, եթե պարզվի, որ Փաշինյանը Լևոնի «մարդը» չէ. Քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօրվա ասուլիսում կարծիք է հայտնել, թե Իլհամ  Ալիևը հույս ունի, որ իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ: 

«Ալիևը հույսեր է տածում՝ ահա նոր ղեկավարությունը կլսի առաջին նախագահին և կվարի նրա քաղաքականությունը: Եվ, որպեսզի այդ քաղաքականությունը նոր ղեկավարությունը տանի, դրա համար պետք է նրան շանս տալ: Այսինքն՝ պետք է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք խաղաղության: Այսինքն՝ չլարել իրավիճակը սահմանին, քան եղել է»,-նշել է Ալեքսանդր Մանասյանն ու հիշեցրել, որ  ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հանդիպումները փակ դռների ետևում են տեղի ունենում, քանի որ դրված է արդյունավետության պայմանը. «Որովհետև, եթե ամեն ինչը բացահայտեն,  ժողովուրդը տեղնուտեղը կճնշի այս կողմից, այն կողմից, և ոչ մի արդյունքի չեն հասնի: Նրանք ցանկանում են դեռևս առաջին դեմքերի մակարդակով ստանալ որևէ արդյունք»:

Կարդացեք նաև՝ Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Նիկոլ Փաշինյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին