Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է հաղորդավար Ավետ Բարսեղյանին:
ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ հետևել է հաղորդմանը, որի ժամանակ նրանք միասին այցելել են գերեզմանատուն:
«Ավետը խոսել է գերեզման այցելելու, տխուր դեպքը սկզբնական շրջանում դժվար ընդունելու մասին.
«Գերեզման գնալու մեջ կա տխրություն, կա լաց, բայց ինքն ավելի ապրեցնող լացն ա, ու դեպի կյանք քեզ բրդող հոսանքն ա ավելի շատ: Դեպքի ժամանակ անընդհատ պատերազմում ես քո հետ, Աստծո հետ, ճակատագրի հետ»:
Նազենի Հովհաննիսյանը հետաքրքրվեց`թե երբ անցավ «պատերազմը» Ավետի մստ, երբ նա կորցրեց հայրիկին.
«Հայրիկիս մահից հետո ունեցա բարկություն, որը պարբերաբար հետ վերադարձող բարկություն է: Մեզ նաև վատ առումով օգնումա 19 տարեկան երեխեքի էսքան կորուստը, որ դու արդեն 58-ի կամ 45-ի մահը սկսում ես այլ ձև տանել: Եթե էդ 19 տարեկանների մամաներն ուժ են գտնում ապրելու ու նոր կյանք տալու,ուրեմն դու հանգիստ տեղդ նստիր»:
Նրանք այցելեցին և ծաղիկներ դրեցին Ռիտա Սարգսյանի գերեզմանին.
«Մենք եկանք տիկին Ռիտայի այգի, սա հանգստյան այգի է: Իր նման գեղեցիկ այգի: Իր գոյությունն այնքան շատ կա իկ մտքում, իմ տան մեջ: Ես տարվա մեջ մի քանի անգամ եմ գալիս այստեղ: Ես իմ տանն ել ունեմ մի անկյուն`տիկին Ռիտային նվիրված, ու եթե աղոթք եմ անում, կամ խունկ վառում, ապա այդտեղ եմ անում»:
Ավետ Բարսեղյանը խոստովանեց, որ Ռիտա Սարգսյանն իր համար եղել է մոր նման» :
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝