Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ներկայացրել է իմ մտահոգությունները վերջին օրերին Երեւանում կատարվող իրադարձությունների շուրջ` ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ շատ մարդիկ աշխարհում շփոթված են, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը հանգեցրել Հայաստանի բնակչության և իշխանությունների միջև անդառնալի պառակտման:
Նրա կարծիքով, տարիներ շարունակ անցկացվող խաղաղ ցույցերը, անվերջանալի համակարգային կոռուպցիան, դատական անհավասարությունը, ոստիկանության պահվածքը, ընտրական համակարգը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասն են հանգեցրել իշխող կառավարության դեմ ընդվզման:
Սերժ Թանկյանը ներկայացել է նաև այս օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետագա հնարավոր արդյունքները.
- "Ընտրախախտումներն այլևս անտարբերության չեն մատնվի և կհանդիպեն Հայաստանի բնակչության դիմակայությանը` սկսած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից:
- Մենք չենք ցանկանում օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործեն մեր երկրում տեղի ունեցող ցույցերը:
- Հայոց սփյուռքը ևս հավասարակշռության կարիք ունի, որը պետք է սահմանվի երկրի ներսում:
- Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ` հանրային ֆորումների միջոցով:
- Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվի:
- Ոստիկանական համակարգը նույնպես վերապատրաստման կարիք ունի:
- Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ":