▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հարյուր տարի անց հայտնվեցինք ռուս-թուրքական բազարի մեջ՝ որպես ապրանք. Վահան Բադասյան

«Մենք հարյուր տարի անց հայտնվեցինք ռուս-թուրքական բազարի մեջ՝ որպես ապրանք»,- այսօր հայտարարեց Մարտական խաչի ասպետ, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վահան Բադասյանը:

«Ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1915-ին, Թուրքիայի և Ռուսաստանի պայմանավորվածությամբ եղավ Ցեղասպանության: Ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից, իսկ հայերն Առաջին համաշխարհայինում այնտեղ աջակցել էին Ռուսական կայսրությանըՌուսները Բալկաններում թուրքերի հետ համաձայնության եկան և, հետ քաշելով, հայերին թողեցին կրակի մեջ»,- նշեց նա:

«Հարյուր տարի անց Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և դավաճանական արարքով Ռուսաստանը կարողացավ մուտք գործել տարածաշրջան՝ իր խախաղապահ զորքերով»,- ասաց Բադասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին