▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք կրակելու ենք». Ուկրաինան մերժեց Պուտինի զինադադարը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը ուկրաինական բանակին՝ Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ ռուսներին հետևելով զինադադար հայտարարելու մասին։

«Ռուսաստանի Դաշնությունը պետք է լքի օկուպացված տարածքները, միայն այդ դեպքում կսկսի «ժամանակավոր զինադադար». ձեր կեղծավորությունը ձեզ պահեք»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է Ուկրաինայում հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը 24:00-ն սահմանել հրադադար Ուկրաինայում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է Կրեմլը:
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը դրա խնդիրն անվանել է «մարդկանց պաշտպանություն, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»: ՌԴ ղեկավարի խոսքով՝ «գործողության վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և պայմանների ստեղծումը, որոնք երաշխավորում են հենց Ռուսաստանի անվտանգությունը»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին