▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեր հզոր մշակութային ժառանգությունը ոչ ոքի չենք զիջելու․Տոլմայի փառատոնը կայացավ

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում, այսօր 7-րդ անգամ անցկացվեց Տոլմայի համահայկական փառատոնը։

«Շատ քիչ են այն փառատոնները, որոնք միտված են ազգային մշակույթը պահպանելու գործին։ 7 տարի է՝ մասնակցում եմ այս փառատոնին։ Պարզապես մեծ պատիվ է ներկա լինել, քանի որ կարևոր և ազգանվեր գործ է։ Ուզում եմ հիշեցնել, որ տոլման մերն է նույնիսկ երգերում․

Տոլմա փաթեմ բիբարով,

Սասունցի եմ ջիգյարով․․․»,-ասաց ժողովրդական երգիչ Արսեն Գրգորյանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նկատեց․

«Մենք մեր հզոր մշակութային ժառանգությունը ոչ ոքի չենք զիջելու, այն զարգացնելու ենք, քանի որ պարտք ունենք մեր նախնիների առջև»։

Հիշեցնենք, որ մեր հարևան և հակառակորդ երկիրը՝  Ադրբեջանը, քայլեր է կատարում՝ յուրացնելու հայկական ավանդական այս ուտեստը։

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Ամենաարագը սպառվեց զինվորի պատրաստած տոլման

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին