Հարգելի հայրենակիցներ.
Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի բոլոր վետերաններին Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Միայն ձեր արիության և խիզախության շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք անկախ Հայաստանում: Այսօր մեր ազգի համար կրկնակի տոն է: Մեր հայրենակիցները՝ հայրերն ու պապերը, Սովետական բանակի կազմում, իրենց անփոխարինելի ներդրումն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում:
Արցախյան ազատամարտը և Շուշիի ազատագրումը ևս մեկ անգամ ապացուցեցին հայի անկոտրում ոգու առկայությունը:
Հարգելի վետերաններ, դուք ձեր և ձեր ընկերների արյան գնով ամեն ինչ արեցիք, որ մեր սերունդը ապրի ազատ և անկախ երկրում, իսկ մենք մեր հերթին պարտավոր ենք պահպանել ձեր նվաճած հաղթանակները:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում վետերաններին առողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն և համերաշխություն:
Տիգրան Ուրիխանյան