▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պաշտոնական էինք հագնված, իրենք՝ ջինսերով.Մարությանը՝ թագաժառանգի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետեւում փաստեր չկան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնաով 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագրի ձախողմանը։ Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները ցանկացել են մասնավորապես ներդրումներ անել Երեւանի Մետրոյի կայարանի կառուցման նպատակով, սակայն, իրենց բնորոշմամբ, քաղաքապետի վատ պահվածքի պատճառով գործարքը չեղարկել են։

«Այո, հանդիպումը եղել է, եղել են ներդրողները։ Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպումը կայացավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։ Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք։ Ես ասացի՝ խնդիր չկա, քանի որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում։ Եվ մեզ համար շաբաթ-կիրակի գոյություն չունի։ Ժամ ասացին, մենք հարմարվեցինք իրենց, պարոն Մեսչյանին ասացի, որ կիրակի օրով գա հանդիպման։ Հրավիրել ենք պռոտոկոլին եւ շատ ճիշտ ձեւով նրանց դիմավորել ենք։ Մենք շատ պաշտոնական էինք հագնված, իսկ նրանք ջինսերով ու մայկաներով էին»,- պատմել է քաղաքապետը։

Մանրամասները` տեսանյութում:

Կարդացեք նաև՝ Շեյխը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է Մարությանը հիասթափեցրել իրենց

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին