▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերը հետ քաշելու գործընթացը. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Ըստ էության առաջարկվել է, որ կողմերը զորքերը հետ քաշեն: Այս համատեքստում է արված հայտարարությունն անհետաձգելի քայլերի մասին: Շարունակությունն է կարևոր՝ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ իրականացնել սահմանի դելիմիտացիա, դեմարկացիա: Այս մասին Նորք-Մարաշում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով, մենք պարաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը, սպասում ենք, որ ԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միանշանակ սկսենք զորքերի հետ քաշումը:

Խոսքը մասնավորապես վերաբերու է Սոթք-Խոզնավար հատվածի մասին, որտեղ մայիսի 12-ից որոշակի լարվածություն ունենք:

Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները: Պատրաստ ենք նաև վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին