Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին դիմել Հաագա՝ Ղարաբաղի հարցով։
«Մենք պետք է նրանց (հայերին) սեղմենք պատին այս հարցում։ Համաշխարհային հանրությունը պետք է լավ նայի նրանց դեմքին։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Ջաբրայիլում Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ ելույթի ժամանակ։