Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Վաղվանից Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը: Համայնքն առաջիկայում կհայտարարի շուրջ 250 նմանատիպ շարժակազմ ձեռք բերելու մրցույթ:
Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը համալրել «կանաչ» տրանսպորտով:
Հաճելի է արձանագրել, որ ներկրված ու ներկրվող ավտոբուսներն իրենց որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ:


