▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Menu.am թե՞ «Անկախ Հայաստան». ո՞վ է ճիշտ. պարզաբանում է Ալեքսանդր Սիրունյանը

My page.am-ը գրում է.

Երեկ համացանցում քննարկվող թեմա էր դարձել ֆեյսբուքյան օգտատեր «Անկախ Հայաստանի» և Menu.am ընկերության միջև ծագած վեճը։ Ո՞վ է ճիշտ, ի՞նչ կարող է անել Menu.am-ը օրենքի սահմաններում, այս և այլ հարցերի իրավաբանական պատասխան ստանալու համար Mypage.am-ը զրուցեց հայտնի իրավաբան, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր Ալեքսանդր Սիրունյանի հետ։

Պարոն Սիրունյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանությունը օրենքի սահմաներում կարող է տեղեկատվություն տրամադրել Menu.am-ին «Անկախ Հայաստան»-ի վերաբերյալ, ասել է՝ «Ոստիկանությունը օգտակար չի կարող լինել»։

 

 

-«Անկախ Հայաստանը», հղում անելով shamshyan.com կայքի տեղեկություններին, նշել է, որ Menu.am-ի մոպեդի վարորդը վրաերթից հետո փախուստի է դիմել։ Արդյո՞ք դա օրենքի խախտում է և ի՞նչ պատասխանատվության կարելի է ենթարկել օգտատիրոջը.

-Եթե հղումը տված է, ուրեմը դա զրպարտություն չէ։

-Արդյո՞ք դատարանը կընդունի ֆեյքի դեմ հայցը։ Կարո՞ղ է դատարանը ստիպել ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ նրան տրամադրել որևէ ինֆորմացիա օգտատիրոջ մասին։

 

-Ոչ, չի կարող։ Պետք է բողոք գրի Ֆեյսբուքին, այլ տարբերակ չկա, կամ էլ պետք է բերի ապացույց, որ այս ինչ ֆեյքը՝ Պողոս Պողոսյանն է։

-Եթե Ձեզ դիմեն և Menu.am-ը և «Անկախ Հայաստան»ը /մի պահ պատկերացնենք, որ «Անկախ»-ին բացահայտել են ու դատի են տվել/, Դուք որպես մասնագետ, ո՞ւմ առաջարկը կընդունեք, որպեսզի պարտվելու հավանականությունը քիչ լինի։

 

-Դատական հեռանկար չեմ տեսնում։ Նախ, ինչպես ասված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, հայցադիմումի մեջ պետք է նշվի պատասխանողի անունը ազգանունը և հայրանունը բնակույթան վայրը։ Ի՞նչ ենք գրելու, ո՞վ է մեզ պատասխանելու։ Գումարած դրան պատկերացնենք, թե բացահայտեցինք ով է Անկախ Հայաստանը։ Հետո էլ պետք է ապացուցենք, որ էջը ինքն է կառավարում։ Եթե նույնիսկ դա էլ ապացուցենք, պիտի ապացուցենք, որ էտ պահին ինքնա գրել, այլ ոչ թե մեկ ուրիշը։ Կարճ ասած՝ փակուղի։ Նաև, չմոռանանք, որ Անկախը բացահայտել է իր տեղեկատվության աղբյուրը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին