Menu.am-ն արձագանքում է Ankakh Hayastan ֆեյսբուքյան էջի գրառումներին.
Վերջերս սոցցանցերում հայտնի Ankakh Hayastan օգտատերն անհիմն քննադատում և ստահոդ լուրեր է տարածում Menu.am-ի մոպեդով առաքիչների (այսուհետև՝ Մեր) մասին, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է կիրառում Մեր նկատմամբ:
Menu.am-ն անցած տարի ներդրեց մոտ 60 մոպեդ, որի նպատակներն են.
Ա) Կրճատել առաքման ժամանակը և ուտելիքի առաքումը դարձնել ավելի հասանելի ու ավելի արագ,
Բ) Մեր կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցները փոխարինել ավելի արդյունավետ և անհամեմատ ավելի քիչ վնասակար արտանետումներով փոխադրամիջոցներով: Մեր մոպեդներն արտանետում են 10 անգամ ավելի քիչ վնասակար գազ 1կմ երթևեկության ընթացքում, քան սովորական մարդատար մեքենան, իսկ մոպեդները 1 ժամում իրականացնում են կրկնակի ավել պատվերներ, քան սովորական մարդատար մեքենաները,
Գ) Թեթևացնել քաղաքի փողոցները ավելորդ խցանումներից,
Դ) Տալ հնարավորություն երիտասարդ աղջիկներին և տղաներին սկսել իրենց աշխատանքային կարիերան առանց որևէ նախապայմանի, օրինակ՝ սեփական տրանսպորտային միջոցի առկայության:
Մեր կողմից օգտագործվող մոպեդները աշխարհում առաջատար Honda ընկերության արտադրած Honda Gyro Canopy մակնիշի մոպեդներն են, որոնք 1982 թ.-ից սկսել են արտադրվել արդյունավետ առաքման ծառայություն իրականացնելու համար և լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր ընկերությունների կողմից:
Ankakh Hayastan-ը հետևյալ մեկնաբանության մեջ պնդում է, որ Menu.am-ի կին առաքիչը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան և ՓԱԽԵԼ: Մենք ասում ենք, որ դա սուտ է և պատրաստվում ենք պատասխանատվության ենթարկել սուտ տեղեկություն տալու համար: Բացի այդ, մենք պատրաստվում ենք պարզել նրա ինքնությունը, և փակել նրա սոցիալական հաշիվը, քանի որ դա ակնհայտորեն ֆեյք սոցիալական հաշիվ է, որը հակասում է Facebook-ի օգտագործման պայմաններին և ԱՄՆ-ում, Անգլիայում ու Եվրոպական մի շարք երկրներում համարվում է ծանր հանցագործություն:
Մեր քայլերի հաջորդականությունը հետևյալն է. մենք պատրաստվում ենք դիմել Ոստիկանություն, որպեսզի պարզենք Ankakh Hayastan օգտատիրոջ ինքնությունը և պատասխանատվության ենթարկել օրենքով սահմանված կարգով: Զուգահեռ, մենք պաշտոնական նամակով դիմելու ենք Facebook-ին, որպեսզի տրամադրի օգտատիրոջ տվյալները: Եթե այս երկու ձեռնարկված միջոցները արդյունք չտան, ապա մենք դատական հայց կներկայացնենք Facebook-ի դեմ՝ պահանջելով տրամադրել օգտատիրոջ տվյալներն ու փակել ակնհայտորեն ֆեյք հաշիվը: Հիշեցնում ենք, որ ըստ Facebook-ի օգտագործման պայմանների՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենալ մեկ հաշիվ՝ իր անուն-ազգանունով:
Բացի այդ, մենք դիմելու ենք մեզ հասանելի բոլոր միջոցներին՝ քրեականացնելու կեղծ հաշիվ պահող օգտատերերին: Դա ընդունված պրակտիկա է աշխարհի բազմաթիվ երկրներում և նպատակ ունի սոցիալական ցանցերում մարդկանց զերծ պահել այնպիսի վտանգներից, ինչպիսին են թրաֆիքինգը, մարմնավաճառությունը, ահաբեկչությունը և թմրանյութերի, զենքերի անօրինական վաճառքը:
Կարդացեք նաև՝ Ազատեք Երևանին menu.am-ի մոպեդների «գերությունից»…
Menu.am-ը և օրենքի բազմակի խախտումները
Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին՝ սթափեցրեք menu.am-ի «շումախեր» մոպեդիստներին