▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանին են հանձնել որդու ոսկորները

Ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու՝ Գոռ Վարդանյանի դին գտել են։

Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ․com-ը, ուն հետ զրույցում տեղեկացրել է  Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։

«Ծնողները ԴՆԹ անալիզը վաղուց էին հանձնել, և անցած ուրբաթ օրը եկել էր արդյունքների պատասխանը։ Փաստորեն եղել էր համապատասխանություն։ Ծնողներին հանձնել են երեխայի մարմնի մասերը, ինչը, որ հնարավոր է եղել հայտնաբերել, նրանց են հանձնել ոսկորները։ Շաբաթ օրը Արամուսի եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգիստը, իսկ կիրակի օրը՝ հուղարկավորությունը»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանի անունը զոհվածների ցուցակում էր, սակայն նրա դին չէր հայտնաբերվել։ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այս արարքի համար Գուրգեն Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին