«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համադրելով մայիսի 11-12-ին թշնամական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունները, բաց աղբյուրներում առկա տվյալները, տեսանյութերը և այլն, ինչպես նաև դրանց վերաբերյալ ունեցած սեփական աղբյուրների տեղեկությունները, կարող ենք կատարել մի քանի ամփոփ եզրակացություն.
1) Թշնամին իր նախահարձակ սադրիչ գործողությունները արդարացնելու և քողարկելու նպատակով փորձել է ապահովել տեղեկատվական ուղեկցում, որում, ըստ էության, հաջողության չի հասել։
2) Թշնամին իր գործողությունների ընթացքում կիրառել է ականանետեր, փողային հրետանի, ըստ իրենց իսկ կողմից տարածված կադրերի՝ նաև ՀԿՌԿ, ԱԹՍ և այլն, սակայն էական արդյունք ապահովել, միևնույնն է, չի կարողացել։
3) Հայկական ստորաբաժանումները դրսևորել են «կրեատիվություն» և ինչպես բազմիցս, այս անգամ ևս տարբեր զինատեսակներով խոցել են այնպիսի թիրախներ, որոնք ի սկզբանե այդ զինատեսակների համար նախատեսված չեն եղել, սակայն մերոնց հմուտ և գրագետ քայլերի արդյունքում, «մեծ զարմանք» է պատել թշնամուն։
4) Ի տարբերություն մայիսի 11-ի, մարտերի 2-րդ օրը` մայիսի 12-ին թշնամական կեղծ տեղեկատվական հոսքերը անհամեմատ մեծ էին, և թեկուզ ոչ լուրջ և կարճաժամկետ, բայց որոշ էջեր կամ ալիքներ, «կուտը կերան», բայց կարևորը, լայն տարածում չստացան։
5) ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունը նոր մարտավարություն ցույց տվեց, 15-20 րոպեն մեկ տալով հաղորդագրություններ, օպերատիվ իրավիճակը, հերքում որ թշնամու ապատեղեկատվությանը և այլն։
6) ՀՀ ՊՆ-ն իր հաղորդագրություններում կիրառում էր նաև «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են կանխարգելիչ միջոցներ» ձևակերպումը, որն, ըստ էության, պարզ է, թե ինչի մասին է խոսքը։
7) Այս 2 օրերի ընթացքում, մեր բանակը կրկին ապացուցեց, թե ինչ նվիրվածությամբ և անձնազոհությամբ է մարտնչում թշնամու դեմ։ Այս մարտերի ընթացքում մենք, ցավոք, ունեցանք 1 զոհ և 8 վիրավոր։ Միաժամանակ, ելնենով կիրառված միջոցների տեսակներից և կրակի տեմպից, կարելի է ասել, որ մերոնք նաև արդյունավետ պաշտպանվել են, քանի որ ելնելով վերոգրյալից, կորուստները կարող էին ավելի շատ լինել։
Փառք մեր հայրենիքի նվիրյալ պաշտպաններին` զինվորներին ու սպաներին։


