▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր բոլոր պրոբլեմներն՝ Արարատի ու Արագածի արանքում են․ Ի՞նչ է քարոզում Փաշինյանը երեխաներին

Նիկոլ Փաշինյանի համար հայրենիքն ու պետությունը տարբեր են։ Ավելին, պետությունը՝ գերադասելի հայրենիքից, ինչը քարոզում է նաեւ դպրոցականներին։

«Փաստինֆո»-ն է գրում ու մանրամասնում․ «Փաշինյանն այցելել է Ներքին Բազմաբերդ, հանդիպել  դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին

Խարույկի շուրջ խոսելով երեխաների հետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքը ստորադասելու  «քարոզ» է  իրականացրել։

Թեման սկսեց առաջ տանել երեխաներին ուղղված հարցով՝ որն է ամենաբարձր լեռը, ինչին արձագանքելով աշակերտների մեծամասնությունն ասացին՝ «Արարատը»։

«Մեր մեծագույն խնդիրն այն է, որ նա, ով ասաց՝ Արարատը, խոսեց ուրիշ բանի մասին, նա, ով ասաց՝ Արագածը՝ խոսեց ՀՀ-ի մասին»,- նշեց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե որն է մեր ամենամեծ խնդիրը, ինչին արձագանքելով աշակերտներից մեկն ասաց՝ «պատմություն չիմանալը»։ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ «պատմությունն այնքան բազմազան է, որ ցանկացած բան կարելի է եզրակացնել։ Այ մեր ամբողջ պրոբլեմը, ինչն այսօր ունենք և այսօր առերեսվում ենք, կապված է այդ հարցի հետ։ Մենք հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք։ Պրոբլեմն այն է, որ հայրենիքը մեզ համար նույնը չէ, ինչ պետությունը։ Իմ ընկալումն այն է, որ ընտրություն պետք է կատարենք պետության օգտին, հակառակ դեպքում՝ մենք անընդհատ կկորցնենք։ Հետևաբար, ինձ համար, ճիշտ պատասխանն այն է, որ ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի արանքում»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին