▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր դիրքորոշումը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից՝ ով կգա իշխանության Իրանում և Հայաստանում»․ դեսպան

Հայաստանի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք հարգում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու Հայաստանում։ Հայաստանը մեր համար շատ կարևոր երկիր է և լավ, ազնիվ հարևան»,- ասել է դեսպանը։

***

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին՝ նշելով, որ սպառնալիքի լեզուն անընդունելի է։

«Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, չպետք է սպառնալիքի լեզվով խոսեն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության ձևին, դա կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել փոխադարձ պայմանավորվածությունների և ընկալումների հիման վրա ցանկացած մակարդակով համագործակցելու Հայաստանի հետ»,- ասել է դեսպանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին