▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընտրությունների վերահսկողությունը տալ ճապոնացիներին, հարկային ոլորտը` գերմանացիներին

Առաջարկում եմ Հայաստանում ընտրությունների ամբողջ վերահսկողությունը տալ ճապոնացիներին` թեկուզ որոշակի գումարի դիմաց, որը կվճարի որևէ միջազգային կազմակերպություն, որովհետև ինչ էլ անենք, մեկ է իշխանությունները կեղծելու են ընտրությունները, քանզի նրանք գիտակցում են, որ իշխանությունը կորցնելու դեպքում կբացահայտվեն նրանց կատարած բոլոր հանցագործությունները, իսկ ճապոնացիների համար կաշառվելը կամ կեղծելը հավասարազոր է անվանազրկման, որն էլ նրանց համար հավասարազոր է մահվան:
Նույն կերպ առաջարկում եմ, որ մեր մաքսակետերն ու հարկային մարմինները հանձնեն գերմանացիներին ու ես վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող մյուսից էժան իր ապրանքը մաքսազերծել կամ հարկել: Ի դեպ ասեմ, որ մաքսատների հանձնման փորձ եղել է, երբ մի երկիր` իր մաքսային վերահսկողությունը հանձնել է մեկ այլ երկրի վճարովի ծառայություններին, որովհետև մարդիկ գիտակցել են, որ իրենց երկրում այն քանակի անաչառ մարդ չի գտնվի, որով կկարողանան իրենց երկրի համապատասխան մարմինը դարձնեն անկաշառ:
Հայաստանի իշխանությունների դեպքում կամավոր այս ամենը չի լինի, իսկ եթե ժողովրդի տվյալ պահանջին միանան մի քանի միջազգային կազմակերպություններ, որոնց անդամագրված է Հայաստանը, ապա իմ կարծիքով լրիվ հնարավոր է իմ ասածն իրականություն դարձնել...

 

Առաքել Սեմիրջյանի գրառումը

Ֆեյսբուք


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին