Եթե մեր ձեռքերում չէ տարածաշրջանի պրոբլեմի լուծումը՝ Ղարաբաղի հարցը, եթե չենք կարող համարել այն մեր ձեռքբերումը, այն պարզ պառճառով, որ այն հրահրված պրովոկացիա էր (մանրամասները և բոլոր հիմնավորումները մնացած հոդվածներում), ապա ի՞նչ է ժողովրդին մնալու... Միայն իր տված դիակնե՞րը, միայն հանդուրժելու իր սիստեմատիկ բռնաբարությու՞նը «իր» իշխանավորների կողմից... Իսկապես, եթե այդ ամենը ճշմարիտ է և հանգուցալուծման ցանկացած տարբերակի դեպքում ոչ հօգուտ մեզ է լուծվելու այդ հարցը, ուրեմն ղարաբաղյան թակարդից պետք է հրաժարվել։
Սա անխուսափելի եզրակացություն է։
Ինչու՞ է Հայաստանի Հանրապետությունը հանդես գալիս Ղարաբաղի անունից... Քանի որ ունի դրան հավակնելու իր «պատմական իրավունքնե՞րը» որպես հայկական տարածքի...
Սակայն պատմական իրավունքների վրա թքող չկա հատկապես այն ժամանակ, երբ հզոր չես և խամաճիկ պետություն ես։
Ուրեմն, մինչ օրս հայությունը խաբնվել է, որ այդ հողը իրենն է։ Այդ հողից նա ստացել և ստանում է միայն իր զավակների դիակները, որոնք զոհ են ընդամենը այն մեծ պրեվոկացիայի, որը կազմակերպեցին նախկին և ներկա գեբեյշնիկները։ Եթե արտաքին այս և մեր բանակի մատակարարումների հարցերում կախված ենք նորից Ռուսաստանից, ուրեմն մեզ ոչինչ չի հասնելու։ Այդ դեպքում ամեն բան պարզ է, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյան կոչեցյալին բերեցին գեբեյշնիկները իշխանության, և ինչու նա էլ իր հետևից բերեց Քոչարյանին, իսկ վերջինս էլ՝ Սերժիկին։ Ղարաբաղյան թակարդի մեջ ներքաշելով Հայաստանին, Ռուսաստանը կապեց Հայաստանի ձեռքն ու ոտքը՝ իր հարևան Նատոյական Թուրքիայի հետ չմտնելու համար որևիցե ուղղակի հարաբերության մեջ։ Իսկ հիմա Հայաստանը նույնիսկ ի վիճակի չէ հրաժարվել Ղարաբաղի հարցի կարգավորման կողմ լինելուց։ Ապացույցը. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՃԱՆԱՉԵԼ ԶԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, թեև այն վաղուց է , ինչ ունի նախագահ և բանակ:
Բոլոր դիվանագետներն էլ, դեսպաններն էլ, ամբողջ աշխարհն էլ գիտե, որ Հայաստանի զինվորը իր մարտական ծառայությունը անց է կացնում Հայ - ադրբեջանական - ղարաբաղյան ընդհանուր համարվող սահմանում: Ռուսաստանը կդիմի ցանկացած միջոցի, այդ թվում և՝ ռազմական գործողություններ հրահրելուն, որպեսզի վախեցնի Հայաստանին լինելու ավելի զիջողամիտ և ավելի հնազանֆդ: Ռուսաստանը ինքը կթողնի՞ Հայաստանին հրաժարվել Ղարաբաղի անունից հանդես գալու մտքից... դա ես դեռ չեմ իմանում: Արդյո՞ք այդ է ուզածը Ռուսաստանի... Ես չեմ կարծում: Ռուսաստանը ակնհայտ է, որ կամենում է Հայաստանի ղեկավարության միակողմանի զիջողական դիրքը Ղարաբաղի հարցում: Ու քանի որ Ղարաբաղը չի ճանաչվում որպես բանակցող կողմ, ուրեկմն այդ հարցով ելույթ ունենալը վերապահում է Հայաստանին: Սրանում է խնդիրը: Ռուսաստանը դիտավորյալ չի ճանաչում Ղարաբաղին որպես բանակցող կողմ, այլապես այդ կարող էր միանգամից անել, ինչպես որ արեց Հյուսիսային Օսոթիայի հարցում:
Մեր «ձեռքբերումները» լինելու են մեր կորուստները:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։