▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։ 

Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում։

Հանուն բարեփոխվող Երևանի մենք ներկայացնում ենք մեր լուծումներն ու մոտեցումները նախընտրական ծրագրում և ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում ենք այն կյանքի կոչել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին