▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր նպատակը հանուն Հայաստանի է, ոչ թե հանուն Էլթոն Ջոնի հետ սելֆիների. Էդուարդ Շարմազանով

Մենք ունենք անելիք, որովհետեւ ոմանք այսօր Շուշիի հաղթանակը ավելի ցածր են դասում, քան իրենց «դմփ–դմփ հու»–երը։ Այս մասին Դվին հյուրանոցում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6–րդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը։

 

 

«Մենք՝ Հանրապետականներս, Հայաստանում ոչ միայն թշնամիներ, հակառակորդներ չունենք, որովհետեւ Հանրապետականի սահմանը անցնում է Արցախով եւ Հայկական բարձրավանդակով, ՀՀԿ–ի սահմանը անցնում է հայ ընտանիքով, ավանդական արժեքներով, սուրբ Առաքելական եկեղեցով, որը պետության բացակայության պայմաններում պահել է մեր ինքնությունը, թույլ չենք տա, որ երկիրը սարքեն մանրադրամ»,–ասաց նա։

 

 

Նա ընդունեց, որ ՀՀԿ–ն էլ է սխալվել, բայց անցած 7 ամիսը ապացուցել են, որ իրենց ու իրենց ընկերների պայքարը հանուն փողի ու պաշտոնի չի եղել։

«Մեր նպատակը հանուն Հայաստանի է, հանուն ավանդական արժեքների, այլ ոչ թե հանուն նրա, որպեսզի ոմանք Էլթոն Ջոնի հետ սելֆիներ անեն կամ «գույնզգույն» պարադներ անեն։ Մենք դա թույլ չենք տալու»,–ասաց Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա մեջբերեց Նժդեհի խոսքը. «Մուրացկանին չեն տալիս հող ու հայրենիք, այլ տալիս են անկելանոց»։ Հավելեց՝ մենք անկելանոցում չենք ապրելու, որովհետեի մենք անկախ Հայաստանի արժանապատիվ ու հզոր քաղաքացիներ ենք։

Աղբյուր՝ news.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին