Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը երեկ համատեղ ճաշ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի հետ, որն այցելել է Հայստան՝ բարեգործական ծրագրերում մասնակցություն ունենալու համար:
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր լուսանկար, որում նաեւ ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն է, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Ներկայացվող տեսանյութում կադրերն են, թե ինչպե՞ս մարդիկ դիմավորեցին ընթրիքից դուրս եկող Էլթոն Ջոնին, Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերո, այսօր մասնակցել է Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Էլթոն Ջոնն այս ընկերության ֆինանսավորողներից մեկն է:
Ծրագրի շրջանակներում Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:
Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:
Կարդացեք նաև՝
Տեսանյութը՝ Հայկ Յանի ֆեյսբուքյան էջից