▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մեր որդիները ողջ են, ոչ ոք չի հետաքրքրվում նրանց ճակատագրով»․ անհետ կորածի մայր

Այսօր Մայրության ու գեղեցկության տոնն է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մայրերը լուռ ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ «Մեր ծաղիկները դուք եք, տղե՛րք, սպասում ենք» գրությամբ պաստառով մայրերն իշխանություններից կրկին պահանջում են ուշադրություն դարձնել իրենց վշտին, հիշել իրենց որդիներին և որևէ տեղեկություն հայտնել նրանց ճակատագրի վերաբերյալ։

***

«Այս լուռ ակցիայով ցույց ենք տալիս, որ մեզ համար չկան տոներ։ Մեզ ուրիշների նվիրած ծաղիկները պետք չեն, մեր որդիներին ենք ուզում»,- ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը՝ տիկին Արմինեն։ «Մեր երեխաները Բաքվի բանտերում են, բայց նրանցից ոչ մի տեղեկություն չկա։ Ոչինչ չի արվում նրանց մասին տեղեկություններ ստանալու համար։ Անհայտ է, թե ուր են մեր որդիները։ Ապացուցել ենք, որ մեր որդիները ողջ են, ես իմ որդուն տեսել եմ տեսանյութով, թե ինչպես է գերեվարվում, բայց ոչինչ չի արվում, նրանց ճակատագրով ոչ ոք չի հետարքրվում»,- ասաց նա։ «Չգիտեմ՝ որպես մեղավոր կոնկրետ ում անունը տամ, երկրի տերերը, մեր մեջքը կոտրողներն են մեղավոր»,- նշեց տիկին Արմինեն՝ կրկնելով․ «Մեր տղաները ողջ են, գերեվարված են, ծնողներն են իրենց միջոցներով տվյալներ հայթայթում, ոչ ոք ոչինչ չի անում, չի կարելի ծնողին մի կտոր բան տալ, ասել՝ տար թաղի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին