▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև գլխ. դատախազությունը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

«Մարտի 1-ին Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր չի մտել». օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը պնդեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով BBC-ի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ մարտիմեկյան օրերին Արցախից բերված զորքն ապաստանել է Բաղրամյան 26-ի նկուղում: Հակադարձմանը, թե դրա վերաբերյալ կան ցուցմունքներ, Հ. Ալումյանն առաջարկեց զորք բերել-չբերելու մասին տեղեկատվության իսկությունը ճշտել պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովից:

«Իրեն հարցրեք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ, մինչև որ մենք իրեն մի օր դատարան կհրավիրենք և դատարանում այդ հարցերը կտանք»:

Փաստաբանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ զորք բերելու վերաբերյալ դրվագը քննվել է դռնփակ ռեժիմով, և իրենք ներկայացրել են իրենց փաստարկները:

«Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունը»,- նշեց փաստաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին