▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորը ազատվում են տուգանքներից, և ով ինչպես ուզի, կվարի մեքենան. Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին միաձայն հավանություն տվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրինագծին, որով համաներում է կիրառվում մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնները խախտելու համար առաջացած տուգանքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ:

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախքան նախագիծը ներկայացնելը  վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք զեկուցի՞ հարցը, թե թողնի վերջում փակ քննարկմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրությունը իրազեկելու հետ կապված ի՞նչ  խնդիր ունեն, քանի որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին.

«Պրոբլեմը ո՞րն է, այս շաբաթ չի վճարելու տուգանքը, որ իմանա համաներում է լինելու՝ չվճարի: Մեր խնդիրն էլ նա է, որ մարդիկ իմանան, որ կարող են չվճարել: Մենք մեր խոստումը կատարում ենք:Սիրելի՛ քաղաքացիներ, ձեր վարքագիծը փոխելուց առաջ սպասեք ԱԺ-ում ընդունվի նախագիծը և համոզվեք, որ այս օրենքը վերաբերում այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո ձեր վարքագիծը փոխեք: Իսկ ավելի լավ է, որ մենք մեր վարքագիծը փոխենք դեպի օրինաչափություն: Մենք արագաչափերի եւ տեսախցիկների հետ կապված խնդիր ունենք: Մենք ասում ենք, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան անվտանգության ապահովման: Մենք հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, որ մեր նպատակը կարգապահությունը բարձրացնելն է լինելու: Ոստիկանությունը բավական լավ առաջարկներ է մշակել»:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումները կազմում են 150 հազար, իսկ ճանապարհապարեկային ոստիկանության կողմից՝ յոթ հարյուր հազար:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը և նշեց, որ մարդկանց մի մասը, այսպես թե այնպես, չէր վճարելու այդ տուգանքները. «Բայց այդ չվճարումը բերելու էր հետեւանքների, դատական պրոցեսների: Սրանով զրկում ենք մարդկանց այդ գործընթացներից: Այս մեր քաղաքականությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր քաղաքականությունը այն չէ, որ բոլորը ազատվում են բոլոր տուգանքներից և ով ինչպես որտեղ ուզի, կվարի մեքենան: Քավ լիցի, դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը նրա մասին է, որ մինչ այս իրականացվող քաղաքականությունը ուներ ֆիսկալ նշանակություն և մարդկանց տուգանելու խնդիր էր դրված»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին