Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Հուլիսի 5-ին Սաղմոսավանքում միմյանց տեր եւ հնազանդ լինելու խոստում են տվել երգչուհի Անահիտ Շահբազյանն ու դուդուկահար Կարեն Զադիրյանը, իսկ այսօր արդեն երջանիկ զույգը վայելում է սպասված մեղրամիսը:
Կայքին հաջողվել է նորահարսիկ Անահիտ Շահբազյանին կարճ ժամանակով կտրել մեղրամսից ու նրա հետ փոքրիկ զրույց ունենալ:
«Չեմ նշի, թե Հայաստանի որ գեղատեսիլ վայրում ենք գտնվում, սակայն կշեշտեմ, որ մենք իսկական դրախտավայրում ենք: Թե մեր հարսանիքի տպավորությունները, թե բնությունը, թե գետը նպաստում են նոր զգացողություններ ունենալ: Մեջս կարծես հետաքրքիր, անծանոթ, բայց շատ հաճելի զգացողություններ խառնված լինեն, հիմա ինձ համար ամեն ինչ կարծես հեքիաթի նման լինի, ճիշտ այն երգի նման, որ մեր հարսանեկան երեկույթին կատարեցինք ես ու ամուսինս: Մենք մեր սպիտակ հեքիաթում ենք ու վայելում ենք իրար: Իմ ու Կարենի համար շատ կարեւոր էր այս հանգիստը, որպեսզի ճիշտ հունով տանենք մեր նորաստեղծ ընտանիքը: Հիմա մենք վայելում ենք մեր մեղրամիսը, որպեսզի ավելի խաղաղ սկսենք համատեղ ու լիարժեք կյանքի ճանապարհը»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտն ու հարսանեկան արարողությունից մի քանի դրվագներ պատմեց:
Առավել մանրամասն`սկզբանղբյուր կայքում