▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինվորին մեր արյունն է պետք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաղթանակի ու զինվորի համար մեզանից յուրաքանչյուրը անում է հնարավոր ամեն ինչ։ Այսօր մենք բոլորս մի կարգախոս ունենք՝ «Ամեն ինչ առաջնագծի, ամեն ինչ զինվորի համար»։

Սիրելի հայրենակիցներ, մենք ունենք մեծ թվով վիրավոր զինվորներ, ում հրատապ անհրաժեշտ է արյուն։ Մեզանից յուրաքանչյուրի արյունը։ Արյունաբանական կենտրոնում հանձնելով արյուն հայ զինվորի համար, մենք կարող ենք, մենք պարտավոր ենք փրկել կյանքեր։ Այն զինվորի կյանքը, ով զենքը ձեռքին, աղոթքը շուրթերին կռվում է թուրք-ադրբեջանական տականքի դեմ։ Արյան մեր պաշարների համալրման համար անհրաժեշտ է ձեր աջակցությունը և ակտիվ մասնակցությունը։

Զինվորին արյուն է պետք ու դա այն նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել մեր հերոսների համար։

Ուրբաթ օրը արդեն մեր տասնյակ հայրենակիցներ տալու են իրենց արյունը հայ զինվորին: Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են արյուն տալ ու փրկել կյանքեր, խնդրում եմ շաբաթ օրվանից սկսած մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, ժամը 09։00-ից մինչև 13։00։

☎️ Հեռ. 010-28-38-23

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին