▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զոհերի անունները կարդալիս ուղիղ եթերում արտասված հաղորդավարուհին՝ տեղի ունեցածի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության Լուրերի հաղորդավարուհի Անի Զաքարյանը  արցախա-ադրբեջանական սահմանին զոհվածների անունները կարդալիս ուղիղ եթերում չի կարողացել  զսպել լացը։հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է.

«ԵՐԵԿՎԱ մասին,,,,,

Արցունքներս բացառապես ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՑԱՍՄԱՆ արդյունք են,,,,

Ես մի քիչ շատ եմ ուժեղ, որպեսզի ընկճման կամ ՑԱՎԻ պահին լաց լինեմ,,,,,

ԵՍ ՀԱՅ կին եմ,,,,

ԵՍ մայր եմ,,,,,

ԵՍ ՄԱՐԴ ԵՄ,,,,

Եւ ՈՒԺԵՂ,,,,,

ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՈՒԺԵՂ,,,,,

ԱՆՍԱՀՄԱՆ ՈՒ ԱՆԴԱԴԱՐ ՈՒԺԵԶ,,,,,

Եւ հաճախ հենց էդ անդադար ուժեղությունից էլ տեղի են ունենում այս տեսակ դեպքերը,,,,,

Շնորհակալ եմ բոլորին` այսքան միահամուռ, այսքան իմաստուն, այսքան սիրուն ու ՀԶՈՐ լինելու համար,,,,,

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՏԵՄՊՈՎ »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին