Մեռելածին օրենքների ընդունումը պրակտիկա է դառնում. Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այս մասին նշել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագշի քննարկմանը:
Oրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ՝ Արթուր Հովհաննիսյանը:
«Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների»,- ասել է Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում


