
Մայիսի 6-ին «Best Western Congress» հյուրանոցում կազմակերպված հանդիպմանը դիետոլոգ Գայանե Շախատունին պատմեց նիհարելու գաղտնիքների, իր հաճախորդների կորցրած կիլոգրամների ու իրենց գրանցած արդյունքների մասին: Միջոցառմանը ներկա էին շոու-բիզնեսի շատ հայտնիներ՝ Սոնա Ռուբենյան, Մերի Մակարյան, Լայանա, Նաիրա Մովսիսյան և այլք, ովքեր նույնպես օգտվել են E.C.O. սնունդից ու հասել զգալի արդյունքների: Գայանե Շախատունու խոսքով` E.C.O. առողջարար սնունդից օգտվողները չունեն իրենց առջև դրված սահմանափակումներ.
«Առողջ սննդակարգն առողջ ապրելակերպի գրավականն է, սա մեր կարգախոսն է, որով մենք շարժվում ենք առաջ: Օրական 5-6 անգամ սնվելով մենք հասնում ենք զգալի արդյունքների: Յուրաքանչյուր հաճախորդի տրամադրելով անհատական սննդակարգ ու մոտեցում: Ամեն առավոտյան մենք առաքում ենք ամբողջ օրվա սնունդն ու կապ հաստատում հաճախորդի հետ՝ հետևելու նրա գրանցած արդյունքները»,- նշեց դիետոլոգ Գայանե Շախատունին:
Վերջինս նշեց նաև, որ շատ կարևոր է, որ հաճախորդն օրվա ընթացքում հագենա այն սնունդից, որն ուտում է՝ չզրկվելով նույնիսկ քաղցրավենիքից:
«Ֆիթնես-քաղցրավենիքը նույնպես չի գիրացնում, համեղ է և օգտակար: Պետք է սնվել այնքան, որ հագենաս, չզրկես քեզ համեղ սննդից և միևնույն ժամանակ քաշ կորցնես. ահա նախագծի գաղտնիքը»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմեց դիետոլոգը:
Հեղինակ՝ Ա. Հարությունյան


