Հոկտեմբերի 26-ին <<Մադագասկար>> մանկական սրճարանում տեղի ունեցավ երգարվեստում հաստատուն քայլեր անող փոքրիկ երգչուհու՝ Մերի Քոչարյանի նոր՝ <<Չի կալրելի>> երգի շնորհանդեսը:
<<Չի կարելի>>-ն հետաքրքրել էր երգարվեստի ամենատարբեր ներկայացուցիչներին, դասախոսներին, կոմպոզիտորներին, երգի հեղինակներին, ինչպես նաև փոքրիկ երգչուհու բազմաքանակ երկրպագուներին:
Մերի Քոչարյանն իր նոր երգով պատրաստվում է ներկայանալ <<Մանկական Եվրատեսիլ -2014-ի >>-ի հայաստանյան փուլին:
Երգչուհին մրցույթին ինքնանպատակ չի մասնակցում: Նրա խոսքով՝ իր համար ամենակարևորը հանդիսաստեսին լավ ներկայանալն է:
<<Իհարկե, ուրախ կլինեմ եթե նաև հաղթանակ տանեմ ու միջազգային մրցույթում բարձրացնեմ Հայաստանի դրոշը>>,- հպարտության զգացումով ասաց Մերին:
Շնորհանդեսը կազմակերպողները՝ Մայ Անուշավանյանն ու Կարինե Գևորգյանը հայտնեցին, որ իրենց համար հաճելի է աշխատել նպատակային ու սկզբունքային մարդկանց հետ :
<<Մերին հետաքրքիր ձայն ունի, աշխատասեր է , ընդունակ, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում նրան անկասկած հաջողություն կարող է բերել>>,-ասաց Կարինե Գևորգյանը:
Գործընկերուհու խոսքին Մայ Անուշավանյանն ավելացրեց, որ Մերին բացի ձայնային յուրահատուկ տվյալներին, բեմում իսկական դերասան է և որ առաջին վայրկյաններից սկսած կարողանում է լսարանին գրավել իր հմայքով ու միմիկաներով:
<<Young Friends՛ Entertainment >>-ը և <<ՎԵՀ>> բարեգործական հիմնադրամը, որոնք հանդիսանում են միջոցառման կազմակերպիչները, գնահատում են փոքրիկ երգչուհու տաղանդն ու աշխատասիրությունը՝ պատրաստակամ գտնվելով նրա կողքին լինել հարկ եղած դեպքում:
Հաջողություն և բազմաթիվ հաղթանակներ ենք մաղթում Մերիին :
Հոկտեմբերի 26-ին, Մադագասկար մանկական սրճարանում տեղի ունեցավ երգարվեստում հաստատուն քայլեր անող փոքրիկ երգչուհու՝ Մերի Քոչարյանի նոր՝ «Չի կարելի» երգի շնորհանդեսը:
«Չի կարելի»-ն հետաքրքրել էր երգարվեստի ամենատարբեր ներկայացուցիչներին, դասախոսներին, կոմպոզիտորներին, երգի հեղինակներին, ինչպես նաև փոքրիկ երգչուհու բազմաքանակ երկրպագուներին:
Մերի Քոչարյանն իր նոր երգով պատրաստվում է ներկայանալ Մանկական Եվրատեսիլ -2014-ի հայաստանյան փուլին:
Երգչուհին մրցույթին ինքնանպատակ չի մասնակցում:
Նրա խոսքով՝ իր համար ամենակարևորը հանդիսաստեսին լավ ներկայանալն է:
-Իհարկե, ուրախ կլինեմ եթե նաև հաղթանակ տանեմ ու միջազգային մրցույթում բարձրացնեմ Հայաստանի դրոշը,- հպարտության զգացումով ասաց Մերին:
Շնորհանդեսը կազմակերպողները՝ Մայ Անուշավանյանն ու Կարինե Գևորգյանը հայտնեցին, որ իրենց համար հաճելի է աշխատել նպատակային ու սկզբունքային մարդկանց հետ:
-Մերին հետաքրքիր ձայն ունի, աշխատասեր է , ընդունակ, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում նրան անկասկած հաջողություն կարող է բերել,-ասաց Կարինե Գևորգյանը:
Գործընկերուհու խոսքին Մայ Անուշավանյանն ավելացրեց, որ Մերին բացի ձայնային յուրահատուկ տվյալներին, բեմում իսկական դերասան է և որ առաջին վայրկյաններից սկսած կարողանում է լսարանին գրավել իր հմայքով ու միմիկաներով:
Young Friends՛ Entertainment-ը և ՎԵՀ բարեգործական հիմնադրամը, որոնք հանդիսանում են միջոցառման կազմակերպիչները, գնահատում են փոքրիկ երգչուհու տաղանդն ու աշխատասիրությունը՝ պատրաստակամ գտնվելով նրա կողքին լինել հարկ եղած դեպքում:Հաջողություն և բազմաթիվ հաղթանակներ ենք մաղթում Մերիին :