▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ։

/filemanager/uploads/Angela_Merkel.jpeg

Նշվում է, որ զրույցի կենտրոնում եղել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը՝ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։

«Կանցլերը կոչ է արել ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Մերկելը նշել է, որ չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, այդ գործողությունը սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,-ասված է հաղորդագրությունում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին