Մերկելն ու Օլանդն իրենց «ծանր տեղը» թեթևացնելով` վազեցին Մոսկվա, որ Պուտինին խնդրեն-համոզեն դադարեցնել «ապստամբների» առաջխաղացումը. մի քանի շաբաթ, և «ապստամբները» մխրճվելու են կենտրոնական Ուկրաինա այնպես, ինչպես շիկացած դանակը կարագի կտորի մեջ...
Երկու փոքրիկ դիտարկում.
1. Պետք չէր ուկրաինացիներին "դուխ տալ" ու գյուլլի բերան ուղարկել և հիմա մտածել իրավիճակը փրկելու մասին:
2. Ռուսները ճիշտ կանեին Մերկելին ու Օլանդին ասեին մի եկեք, Ձեր հետ խոսելիք-քննարկելիք չկա, Վաշինգտոնի հետ կզրուցենք...
Ամեն դեպքում, Դոնեցկ-Լուգանսկի կողմերի մարդիկ շատ վատ վիճակում են, չարաբաստիկ պատերազմն աշխարհաքաղաքականության հետ կապ չունեցող մարկանց կյանքեր է խլում: Եվ դեռ հայտնի չէ, թե պատերազմն ինչքան անմեղ քրիստոնյաների կյանքեր է լափելու...