▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերսեդես»-ը «փափուկ վայրէջք է կատարել» դատարկ մթերային խանութում

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Ադամյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 29 ՕՕ 250 համարանիշի ավտոմեքենան, Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել չգործող մթերային խանութի տարածքում՝ ավագանու անդամության թեկնածու Արծրուն Աղումյանի նկարների ներքո։

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անիվի խոտանվելը, և եթե վարորդը չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ ունենար։ Բարեբախատաբար, զոհեր և վիրավորներ չկան, ԱՊՊԱ-ն էլ, ինչպես միշտ, ուխտի ականջում քնած է. մինչև այս պահը չի բարեհաճել մեծն ԱՊՊԱ-ն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին