Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։
«Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,-գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նաև Տավուշի մարզում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի` ոստիկանության ծառայողների հետ այսօր առավոտյան անցկացրած տողանի տեսանյութը, որտեղ վերջինը ոստիկանական ուժերին հրահանգում է կանխարգելել հետագա հնարավոր զարգացումները։
Կարդացեք նաև՝ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել․ Իջևանից մանրամասներ է հաղորդում Տավուշի մարզպետը
Որևէ անօրինական պահանջ չի կատարվել․ Իջևանից մանրամասներ է հաղորդում Տավուշի մարզպետը
Իջևանում բախումների հետևանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ